Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Շուտով բոլոր արցախցիներն ու հայաստանցիներն են հայհոյելու հողավաճառ յԱԽք-ին

Շուտով բոլոր արցախցիներն ու հայաստանցիներն են հայհոյելու հողավաճառ  յԱԽք-ին
12.07.2023 | 20:26

Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ԼՂ խնդիրը երբեք տարածքային չի եղել:

Եվ այն հայեցակարգը, որը երկար ժամանակ բանակցվել է, այն է՝ ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելն է, երբեք տարածքին չի վերաբերվել:

Հադրութի, Շուշիի ու Թալիշի մասին, այս ստահակի խոսքերով, կարելի է ընդանրապես մոռանալ։

Այս հողավաճառի խոսքով, պարզվում է, որ բոլոր արցախցիներին կարելի է լցնել Ստեփանակերտ՝ փշալարերով շրջապակել, ինչպես անում էին ֆաշիստները գետտոյում, և ապահովել նրանց անվտանգությունը։

Մի պահ պատկերացրեք, որ հրեաներին նման բան առաջարկեր իրենց պաշտոնյաներից մեկը, պատկերացրի՞ք...

Մի երկու տարի առաջ յԱԽք-ին հայհոյում էին Արցախի Ճարտար համայնքի բնակիչները, որտեղի ծնունդ է նա, ես վստահ եմ որ շուտով բոլոր արցախցիներն ու հայաստանցիներն են հայհոյելու հողավաճառին։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. «Մեր Ազգի վատասերված տականքն օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչն Ազգային է»: ՆԺԴԵՀ

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ